Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 148325

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 148325
13.12.2020 | 13:02

Երեկ Հայաստանում կատարվել է 3119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 նոր դեպք: 648 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 26 դեպք:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148325 դեպք, 125169-ը` առողջացած, 3103-ը` մահվան ելքով: Բուժում է ստանում 2053 քաղաքացի, կատարվել է 548 հազար 359 թեստավորում:

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ